7-ը հունիսի, 2023թ., Երեւան Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանին
Հարգելի պարոն Տեր-Գաբրիելյան
Քաղաքացիական հասարակության դաշտում գործող դրամաշնորհատուների գործունեության գլխավոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է: Դա նաեւ կանխարգելիչ միջոց է հնարավոր շահերի բախումներից, կոռուպցիայից եւ կուսակցականացումից խուսափելու համար: Իրենց գործունեության թափանցիկություն ապահովում են անգամ այնպիսի դրամաշնորհատու կազմակերպություններ, որոնք թիրախավորվում են Հայաստանում առկա այլատյաց եւ/կամ ռուսաստանյան ազդեցության տակ գտնվող անձանց եւ կառույցների կողմից: Այդ իմաստով մեր տարակուսանքն է հարցուցում այն հանգամանքը, որ չլինելով թիրախավորված նման կառույցների կողմից` Եվրասիա համագործակցություն հիմնադրամը չի հրապարակում/ տեղադրում իր կայքում իր ստացած եւ բաշխած միջոցների մասին տեղեկությունները:
Խնդրում ենք մեզ տրամադրել, կամ հրապարակել.
- Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից վերջին 10 տարիների ընթացքում ֆինանսավորում ստացած բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ցանկը՝ ըստ տարիների, նշելով այն ծրագրերը, որոնց շրջանակներում այդ ֆինանսավորումը իրականացվել է եւ տրամադրած ֆինանսավորումների/դրամաշնորհների չափը:
- Եվրասիա համագործակցություն հիմնադրամին վերջին 10 տարիների ընթացքում ֆինանսավորում տրամադրած դրամաշնորհատուների/նվիրատուների ցանկը, նրանց տրամադրած գումարի չափը եւ այն ծրագրերի անվանումները, որոնց շրջանակներում այդ ֆինանսավորումները տրամադրվել են:
Հարգանքով՝
Հովսեփ Խուրշուդյան,
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող,
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ խորհրդի նախագահ
Լուսինե Հակոբյան,
Եվրամիություն-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի համանախագահ