13 Օգոստոսի, 2023
Մրցույթ «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» ՀԿ ծրագրերի համակարգողի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

13/08/2023

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) գործառնական մարմին հանդիսացող «ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարություն» հասարակական կազմակերպության Խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարություն» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգողի թափուր պաշտոնին թեկնածության առաջադրման համար:

Ծրագրերի համակարգողը՝ 

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի Քարտուղարություն» հասարակական կազմակերպության (այսուհետ՝ Կազմակերպություն) կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում.

·         համակարգում է  Կազմակերպության գործունեությունը, Կազմակերպության Խորհրդի նախագահի /այսուհետ՝ Նախագահ/ անունից եւ նրա հանձնարարությամբ տնօրինում է Կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է նախապատրաստում Կազմակերպության անունից կնքելու նպատակով եւ փոխացում Նախագահին՝ կնքման համար,

·         Նախագահի հանձնարարությամբ ներկայացնում է Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում,

·         Նախագահի հաստատմանն է ներկայացնում Կազմակերպության հաստիքացուցակը և տարեկան ծախսերի նախահաշիվը,

·        Նախագահի հաստատմանն է ներկայացնում Կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը, այդ թվում` նրա առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ներքին կարգապահական և այլ կանոնները,

·         Նախագահի հաստատմանն է ներկայացնում Կազմակերպության, ինչպես նաև նրա մարմինների հաշվետվությունները,

  • Կազմակերպում է ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի, ինչպես նաև Քարտուղարության միջոցառումները, ապահովում միջոցառումների նյութատեխնիկական սպասարկումը,

·         Կատարում է Նախագահի հանձնարարականները, իրականացնում է Տեխնիկական առաջադրանքով իրեն վերապահված այլ լիազորություններ, ինչպես նաև Ընդհանուր ժողովի և Խորհրդի որոշումները:

 Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝ 

1)   բարձրագույն կրթություն.

2) հասարակական կազմակերպության եւ/կամ ծրագրի ղեկավարման ոլորտի առնվազն 3 տարվա փորձ կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

3) դրամաշնորհներ գրելու ունակություն.

4) ֆինանսատնտեսական գործունեության ղեկավարման կարողություն.

5) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

6) աշխատանքի կազմակերպման, ղեկավարման եւ հաղորդակցության անհրաժեշտ հմտություն.

7) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

8) հայերենի եւ անգլերենի ազատ իմացություն.

10) իր պարտականությունների կատարման համար ծանոթ լինել հետեւյալ փաստաթղթերին.

— Հայաստանի Հանրապետության օրենք հասարակական կազմակերպությունների մասին,

— ԱլԳ ՔՀՖ 2022-2030 ռազմավարություն,

— ԱլԳ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ. Վերականգնում, ճկունություն և բարեփոխումներ. 2020 թվականից հետո Արևելյան գործընկերության առաջնահերթությունները» փաստաթուղթ:

Ծրագրերի համակարգողի աշխատանքի Տեխնիկական առաջադրանքը, ներառյալ նշանակման ժամկետը և կատարողականի ակնկալիքները, կցվում է սույն հայտարարությանը:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։ 

Դիմողները պետք է էլեկտրոնային տարբերակով Մրցութային հանձնաժողով ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում.

2) մեկ լուսանկար 3 x 4 չափսի,

3) անձնագրի պատճենը,

4) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

5) CV,

6) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում): 

Թեկնածուն մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնում է info@eap-csf.am  էլ.փոստի հասցեով:  Պատասխան հաստատող նամակ չստանալու դեպքում, կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմողները կարող են զանգահարել Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀԱՊ ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանին՝ 043-511-211 հեռախոսահամարով:

Մրցույթին մասնակցելու փաստաթղթերն ընդունվում են ս.թ. օգոստոսի 13-ից օգոստոսի 25-ը ներառյալ: Օգոստոսի 29-ին ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման  վերջին ժամկետն է 2023 թվականի օգոստոսի 25-ը։

«ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարության» Խորհուրդ