«Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության
ասոցիացիա (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ5)
Փորձագետ՝ Սաթիկ Բադեյան
Այս ակնարկը պատրաստվել է «Բի թու Էս հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիայի» (ՀՍՁԱ)-ի կողմից՝ «Սոցիալական ձեռնարկատիրությունը որպես դինամիկ ինտեգրվող տնտեսության և սոցիալական երկխոսության մոդել» գործողության շրջանակներում։Այս ակնարկը նպատակ ունի ներկայացնել սոցիալական ձեռնարկատիրության զարգացման առկա և հաջողված մոդելները Հայաստանում։ Սոցիալական ձեռնարկատիրության մոդելը սահմանվում է որպես կառուցվածք կամ շրջանակ, որին սոցիալական բիզնեսը հետևում է՝ դրական փոփոխություններ արձանագրելու համար՝ պահպանելով առողջ ֆինանսական հոսքեր։ Հայաստանում առկա սոցիալական բիզնեսի օրինակները վերլուծելու միջոցով դուրս են բերվել սոցիալական բիզնեսի 4 մոդելներ, որոնք ստացել են հետևյալ անունները՝ «Շուկայի միջնորդի մոդել», «Աշխատանքի և աշակերտության մոդել», «Տեղական տուրիզմի զարգացման մոդել» և «Կազմակերպական աջակցման մոդել»։ Յուրաքանչյուր մոդելի շրջանակներում ներկայացված են Հայաստանում գործող հաջողված սոցիալական ձեռնարկատիրության օրինակներ՝ «Սարերի բարիք», «Գորիս Քրոշե», «Թայմ լենդ», «ՏՈՒԿ» և այլ սոցիալական ձեռնարկություններ։
Ակնարկն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ: