19 Դեկտեմբերի, 2023
ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Ռաֆայել Մխիթարյան
«Երրորդ բնություն» հասարակական կազմակերպություն
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 3-րդ աշխատանքային խումբ

Բնապահպանական ոլորտում առկա փորձը սովորեցնում է, որ գրեթե բոլոր իրավիճակներում բնակչության և հանրային ներգրավվածության որակը կարող է նույնքան կարևոր լինել խնդիրների կառավարման առաջընթացի համար, որքան մասնագիտական լուծումների որակը: Հայաստանում առկա փորձը սովորեցնում է նաև, որ բոլոր խնդիրների լուծման և ռիսկերի կառավարման գործընթացներում, որոշումների մշակման և մոնիտորինգների իրականացման գործընթացներում  կարիք կա հանրային մասնակցության նոր աստիճանի և մասնակցության նոր որակի ներդրման։ Սևանա լճի խնդիրների հետ կապված որոշումներին շահագրգիռ կողմերի և հանրության մասնակցությունը էական նշանակություն ունի երկարաժամկետ, կայուն և կենսունակ լուծումներ ստանալու համար: Դա լուծում է բնօգտագործման և բնապահպանական կառավարման շուրջ սոցիալական կոնֆլիկտները և, միաժամանակ, էկոլոգիական կայունության առաջնահերթության խնդիրը:

Հայաստանում քաղաքացիական հասարակությունը ապահովված չի եղել Սևանա լճի էկոհամակարգի պահպանության գործընթացներում հանրային մոնիտորինգ իրականացնելու մեթոդական ձեռնարկով։ Արդյունքում քաղաքացիները և քաղաքացիական հասարակության կառույցները հիմնականում չեն տիրապետում այդ ոլորտում անհրաժեշտ և առանձնահատուկ գիտելիքների ու հմտությունների։

Սույն նախաձեռնությամբ մշակված և առաջարկվող ձեռնարկում ներկայացվող մոնիտորինգի համակարգը ուղղված է Սևանա լճի էկոհամակարգի պահպանման, վերականգնման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման պրակտիկայի ուսումնասիրությանը, այդ ոլորտի օրենսդրության առանձնահատկությունների ուսումնասիրությանը, մոնիտորինգի առարկաների և խնդիրների ուսումնասիրությանը, հնարավոր կոնկրետ դեպքերի յուրահատկությունների և առկա փաստերի ամբողջության ուսումնասիրությանը, որոնք խոչընդոտում են տվյալ ոլորտի օրենսդրության արդյունավետ կիրարկմանը: Ձեռնարկը նպատակ ունի և առավելապես կոչված է աջակցելու հանրային մոնիտորինգի գործընթացներում մասնակիցների վերլուծական կարողությունների զարգացմանը։ Այն ապահովում է ուղեցույց, գործիքներ ու մեթոդներ մոնիտորինգի գործընթացների նախագծման, նախապատրաստման և իրականացման համար։

Ձեռնարկն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ.