H K

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի սպասվող ընտրության վերաբերյալ

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հայտարարությունը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի սպասվող ընտրության վերաբերյալ

Օրերս ՀՀ ազգային ժողովը կընտրի Մարդու իրավունքների նոր պաշտպան: Կարեւորելով ՀՀ ՄԻՊ կարեւոր դերակատարությունը՝ Հայաստանում մարդկանց իրավունքների պաշտպանության գործում, այդ թվում՝ պետական մարմիններից եւ ելնելով այն հրամայականից, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է կաշկանդված չլինի անմիջապես մինչեւ ընտրվելը իր ունեցած կուսակցական պատկանելությամբ՝ հորդորում եմ իշխանություններին չգնալ այս ինստիտուտը եւս կուսակցականացնելու ճանապարհով, ինչպես որ 2021-ին դա [...]

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի անդամների ընդհանուր ժողով

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի անդամների ընդհանուր ժողով

Դեկտեմբերի 28-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի դահլիճում տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը։Համաժողովի առաջին նիստի ընթացքում ԱլԳ ՀԱՊ ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը մասնակիցներին ներկայացրեց 2022թ. մայիսին իր ընտրությունից ի վեր իր եւ նորանշանակ Քարտուղարության կատարած աշխատանքները. ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ - ՀՀ կառավարություն եւ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ - ՀՀ Ազգային ժողով կառուցվածքային [...]

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահների հայտարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի համանախագահների հայտարարությունը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

23 դեկտեմբեր 2022թ., Բրյուսել Ավելի քան մեկ շաբաթ Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված և բարդ։ Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ովքեր իրենց կոչում են բնապահպան ակտիվիստ, փակել են Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։ Անցած օրերի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները, ինչպես նաև «ակտիվիստների» գործունեությունն ակնհայտ դարձրեցին, որ [...]

Հանրային քննարկում. Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում

Հանրային քննարկում. Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում

Երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 26-ին, տեղի է ունենալու հանրային քննարկում «Նախագահի սահմանադրական կարգավիճակը խորհրդարանական հանրապետությունում» թեմայով: Քննարկումը կազմակերպվում է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի և «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից՝ Հայաստանում սահմանադրական բարեփոխումներին ընդառաջ: Հանրային քննարկումը տեղի է ունենալու ժամը 16:00-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի 2-րդ հարկում՝ «Մանթաշով» սրահ: Քննարկման բանախոսն է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը, [...]

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը եւ Արցախ մտնող գազատարը փակելու եւ հումանիտար աղետ ստեղծելու վերաբերյալ

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը եւ Արցախ մտնող գազատարը փակելու եւ հումանիտար աղետ ստեղծելու վերաբերյալ

17 դեկտեմբերի 2022թ. Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի փակումը, որին հետեւեց նաեւ Արցախը սնուցող գազատարի փակումը: Այս նոր բլոկադայի հետեւանքով հազարավոր քաղաքացիներ մնացել են ճանապարհին, ընտանիքները՝ բաժանված, Արցախի ամբողջ բնակչությունը՝ առանց ջեռուցման, իսկ շտապ վիրահատական [...]

Հայաստանի մի շարք քաղաքացիական և քաղաքական ուժեր ՀՀ իշխանությունից պահանջում են ՀԱՊԿ-ից դուրս գալուն ուղղված գործուն քայլերի իրականացում 

Հայաստանի մի շարք քաղաքացիական և քաղաքական ուժեր ՀՀ իշխանությունից պահանջում են ՀԱՊԿ-ից դուրս գալուն ուղղված գործուն քայլերի իրականացում 

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԳՆ շենքի դիմաց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու պահանջով ակցիա էին իրականացնում հայաստանյան մի շարք քաղաքացիական և քաղաքական ուժեր։ Արտաքին գործերի նախարարությանը ներկայացված նամակ-պահանջագրում ակցիայի մասնակիցները կառավարությունից պահանջում էին դաշինքից դուրս գալուն ուղղված գործուն քայլերի իրականացում։  Ակցիայի մասնակից ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանն իր ելույթում նշեց, որ իշխանությունը ոչ թե պետք է անհանգստանա Ռուսաստանի [...]

ԵՄ ԱլԳ ՔՀՖ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽԻ (ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ) ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱՍԻՍՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՊԱՐՏՄԱՆ ԵՎ “GOOGLE MAPS” ՀԱՐԹԱԿՈՒՄ ՀԱՅԵՐԵՆ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

2022թ. սեպտեմբերի 21, Երևան 2020թ․ աշնանը, խախտելով միջազգային վեճերը խաղաղությամբ լուծելու մասին ՄԱԿ-ի կանոնադրության 1-ին և 33-րդ հոդվածները, Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չճանաչված հանրապետության դեմ։ Թուրքիայի աջակցությամբ և սիրիական վարձկանների ներգրավմամբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախի տարածքի զգալի մասը, և 2020 թ․ նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների ավարտի մասին եռակողմ (ՀՀ, ԱՀ, ՌԴ) հայտարարություն ստորագրվեց։ [...]

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը հայ-ադրբեջանական հակամարտության ներկա վիճակի եւ Ալիեւի ռեժիմի կողմից Հայաստանի եւ ադրբեջանական հասարակության դեմ նախաձեռնած վերջին ագրեսիայի վերաբերյալ

19 սեպտեմբերի 2022թ.Ադրբեջանի ավտորիտար վարչակազմի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի վրա ս.թ. սեպտեմբերի 13-ին մեկնարկած հերթական հարձակումը երկարատեւ հակամարտության ընթացքում եւս մեկ ագրեսիայի ակտ է, որը շարունակում է ոչնչացնել ենթակառուցվածքները, վնասել բնությանը: Այս նոր պատերազմի արդյունքում հայկական կողմից սպանվել է 135 զինվորական, շատերը` գերի են վերցվել։ Քաղաքացիական բնակչության գնդակոծության հետեւանքով զոհվել է 1, իսկ 6-ը ստացել [...]

Հայաստանի ժողովրդավարական ուժերի հայտարարությունը երկրի ինքնիշխանության, քաղաքակրթական ընտրության եւ անվտանգային միջավայրի մասին

17 սեպտեմբերի 2022թ. Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական քաղաքական եւ քաղաքացիական ուժերս, հաստատում ենք մեր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանը եւ ժողովրդավարությանը՝ որպես անսակարկելի արժեքների, եւ մեր վճռականությունը՝ պաշտպանելու դրանք մեր ունեցած բոլոր միջոցներով: Մենք նաեւ մեր հաստատակամությունն ենք հայտնում շարունակելու Արցախի մեր հայրենակիցների ինքնապաշտպանության սատարումը, արժանապատվության եւ իրավունքների պաշտպանությունը՝ ներառյալ ինքնորոշման իրավունքը: Մենք նաեւ կարեւոր ենք համարում [...]