Համաժողովը համախմբեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին և փորձագետներին, որի ընթացքում ծավալվեցին խորքային քննարկումներ Հայաստանի՝ ԵՄ ինտեգրման ուղուն առնչվող մարտահրավերների և հնարավորությունների վերաբերյալ: Մասնակիցները արդյունավետ կերպով ներգրավվեցին հետևյալ հինգ առանցքային թեմատիկ ոլորտների բովանդակային քննարկումներում՝ ……
Նորություններ
ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Ադրբեջանում անօրինական դատավարությունների ընթացքում խոշտանգվող հայ գերիների իրավունքների վերականգնման անհրաժեշտության մասին
Մարտի 3, 2025թ., Երեւան 2020 թ․Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո Բաքվի և ադրբեջանական այլ քաղաքների բանտերում պահվում են ՀՀ քաղաքացի և ազգությամբ հայ բազմաթիվ ռազմագերիներ։ Գերիների՝ Բաքվի կողմից հաստատված պաշտոնական թիվը 23 է, սակայն իրավապաշտպաններն ունեն փաստական ապացույցներ առնվազն 80 անձանց գերեվարման մասին։ Բաքվի բռնապետությունը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մարդու հիմնարար [...]
Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ
Հարգելի գործընկերներ, Ինչպես գիտեք, 2025 թ. փետրվարի 16-ին կյանքից հեռացել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հիմնադիր, իրավապաշտպան, հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը, ում ակտիվ ներդրումը Հայաստանում իրավապաշտպան գործունեության կայացման գործում դժվար է թերագնահատել։ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անունից սրտանց ցավակցում ենք Իշխանյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և ընկերներին։ Հարգանքով` Էդգար Խաչատրյան ԵՄ ԱլԳ ՔՀՖ [...]
“ԱԳ ՔՀՖ Հայաստանի Ազգային Պլատֆորմը դատապարտում է վրացական իշխանությունների բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ”
Հայաստանի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱԳ ՔՀՖ) Ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով վրացական իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնի գործողությունները։ Խոր մտահոգությամբ և ցավով պլատֆորմը հետևում է վերջին օրերին եղբայրական Վրաստանում տեղի ունեցող բռնություններին, որտեղ իշխանությունները խաղաղ հավաքների դեմ կիրառել են անհամաչափ ուժ, ներառյալ՝ արցունքաբեր գազ, ջրային թնդանոթներ և ֆիզիկական բռնություններ։ [...]
ՀԱՊ ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ
ԱլԳ ՀԱՊ Քարտուղարությունը հայտարարում է ՀԱՊ անդամների համար ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ, որն իրականացվում է ԱլԳ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ-ի եւ ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության միջեւ կնքած ենթադրամաշնորհային պայմանագրի շրջանակում։ Դիմումներն ընդունվում են ս.թ. հոկտեմբերի 15-ից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ ս.թ. հոկտեմբերի 29-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքների ամփոփման ժամկետը սահմանված է մինչեւ ս.թ. հոկտեմբերի 31-ը։ Մրցույթի դրամաշնորհի չափը [...]
Շրջանառության հարկի բարձրացմանը և դրա բացասական ազդեցությանը Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման վրա։
Երևան, Հայաստան, 2024 թվականի սեպտեմբերի 19-ը ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի երկրորդ աշխատանքային խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցան հանրային լսումներ՝ նվիրված շրջանառության հարկի բարձրացմանը և դրա բացասական ազդեցությանը Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման վրա։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը։ Քննարկման վարողն էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ, ՔՀՖ ՀԱՊ [...]
Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի պլատֆորմը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեին նվիրված ֆորում
20 հունիսի, 2024 – Երևան, Հայաստան Այսօր Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի հարթակը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին նվիրված ֆորում։ Ֆորումը տեղի ունեցավ Երևանի Անի Պլազա հյուրանոցում: Միջոցառմանը մասնակցում էին ժողովրդավարական արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և Հայաստանի քաղաքացիական հասարակության այլ առաջնորդներ և ներկայացուցիչներ: Համաժողովին ներկա էին նաև Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ [...]
ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունների արդյունքները
Տեղեկացնում ենք, որ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունը տեղի ունեցավ ս․թ․ հունիսի 5-ին:
Քվեարկության արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած 8 կազմակերպությունների ներկայացուցիչներից առավելագույն միավորներ ստացած 4-ն ընդգրկվում են ՀԸԳՀ-ի քաղաքացիական հասարակության պլատֆորմում (հիմնական անդամներ), մյուս 4-ը համարվում են փոխարինող անդամներ:
ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունը
Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում ենք, որ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունը տեղի կունենա ս․թ․ հունիսի 5-ին։ Ընտրությունները տեղի կունենան ս․թ․ հունիսի 5-ին Իբիս Երևան Կենտրոն (Հյուսիսային պողոտա 5/1) հյուրանոցի Երևան սրահում ժ. 12:00-ից մինչև ժ.15:00։ Քվեարկության ժամանակ քվեարկելու իրավունք ունեցող կազմակերպությունների ցանկը կարող եք տեսնել այստեղ։ Քվեարկության փուլ անցած [...]