Նորություններ

ՀԱՊ 3-րդ աշխատանքային խումբը քննարկել է հրատապ բնապահպանական խնդիրները, առաջարկներ ներկայացրել պատկան մարմիններին

ՀԱՊ 3-րդ աշխատանքային խումբը քննարկել է հրատապ բնապահպանական խնդիրները, առաջարկներ ներկայացրել պատկան մարմիններին

Քաղաքացիական հասարակության դերը շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացման գործում քննարկելու նպատակով Արևելյան գործընկերության Քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) երրորդ աշխատանքային խմբի անդամ կազմակերպությունները սեպտեմբերի 25-26-ին անցկացրին երկօրյա աշխատաժողով, որին մասնակցեցին նաև անկախ փորձագետներ ու պետական մարմինների ներկայացուցիչներ։ Առանցքում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» օրենքի նոր նախագիծն էր, Սևանա լճի [...]

ՀԱՊ ԱԽ5-ի արտագնա հանդիպում՝ նվիրված սոցիալական ձեռնարկատիրության խթանմանը և սոցիալական երկխոսության զարգացմանը

ՀԱՊ ԱԽ5-ի արտագնա հանդիպում՝ նվիրված սոցիալական ձեռնարկատիրության խթանմանը և սոցիալական երկխոսության զարգացմանը

2021թ. հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի 5-րդ աշխատանքային խմբի արտագնա աշխատանքային հանդիպում։ «Էթիունի մոռացված թագավորություն» և «Բոհեմ արվեստանոց թեյարան» սոցիալական ձեռնարկություններում անցկացվող հանդիպմանը մասնակցում էին ԱԽ5-ի անդամներ, սոցիալական ձեռնարկությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, ինչպես նաև ՀԱՊ ԱԽ2-ի և ԱԽ3-ի ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի հանդիպման հիմնական նպատակն էր նպաստել ՀԱՊ 5-րդ [...]

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի առցանց համաժողով. 23.09.2021

ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի առցանց համաժողով. 23.09.2021

2021թ․ սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի առցանց համաժողով, որը վարում էր ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը։ Օրակարգում հետեւյալ հարցերն էին`  1․ ՀՀ-ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի ընտրական հանձնաժողովի անդամի թեկնածությունների ներկայացում, 2․ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի  դերը առկա մարտահրավերների հաղթահարման և բարեփոխումների իրականացման գործում։ ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ [...]

Տեղի է ունեցել ՀԱՊ առցանց համաժողով

Տեղի է ունեցել ՀԱՊ առցանց համաժողով

2021թ․ մայիսի 12-ին տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով, որին մասնակցեցին ՀԱՊ 44 անդամ, այդ թվում՝  ՀԱՊ պատվիրակների ժողովի 27 անդամ: Օրակարգում հետեւյալ հարցերն էին՝ 1․ ՀԸԳՀ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի կազմի ձեւավորման կարգի հաստատում, 2․ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի  2021-2022թթ. ռազմավարության ընդունում: Միջոցառման սկզբում ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը ներկայացրեց «ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված [...]