եմ-հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմ

2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) 366-րդ հոդվածով նախատեսվում է ձևավորել Քաղաքացիական հասարակության պլատֆորմ (ՔՀՊ)` կազմված Եվրոպական միության քաղհասարակության, այդ թվում` Եվրոպական տնտեսական և սոցիալական կոմիտեի ներկայացուցիչներից և Հայաստանի Հանրապետության քաղհասարակության, այդ թվում` Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչներից:

  • «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հարցազրույցը Հ1-ին 23 Սեպտեմբերի, 2023
    Պետրոս Ղազարյանի հարցազրույցը «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ, փաստաբան Լուսինե Հակոբյանի հետ
  • ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի որոշումը Միքայել Հովհաննիսյանին հարթակից հեռացնելու վերաբերյալ. 19 Հունիսի, 2023
    19 հունիսի 2023թ., Երևան Տեղի ունեցավ ՀԸԳՀ/ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նիստը, որին մասնակցել են Պլատֆորմի տասը անդամներից ինը: Օրակարգային հարցերի թվում ներառված էր Պլատֆորմի անդամ Միքայել Հովհաննիսյանի անդամակցությունը Պլատֆորմին դադարեցնելու հարցը: Հարցի շուրջ իր դիրքորոշումը ներկայացրեցին Պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, Պլատֆորմի անդամներ Ներսես Կարամանուկյանը և Գագիկ Մակարյանը: Իր բացատրությունները ներկայացրեց նաև Միքայել Հովհաննիսյանը: Լսելով հարցի շուրջ բոլոր դիրքորոշումները` Պլատֆորմի` նիստին ...
  • Տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի երկրորդ հանդիպումը 14 Մարտի, 2023
    2023 թվականի մարտի 10-ին Երևանում կայացել է Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով (ՀԸԳՀ) նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի երկրորդ հանդիպումը։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես են եկել Պլատֆորմի համանախագահողներ Լուսինե Հակոբյանը եւ Իոնուտ Սիբիանը։ ՀԸԳՀ իրականացման վերաբերյալ իրենց գնահատականներն են ներկայացրել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանը, Եվրոպական հանձնաժողովի՝ Հայաստանի, Ադրբեջանի, ...
  • Կայացավ ՀԸԳՀ ՔՀ պլատֆորմի առաջին առցանց հանդիպումը 6 Ապրիլի, 2022
    2022 թվականի ապրիլի 4-ին տեղի ունեցավ ՀԸԳՀ-ով (CEPA) նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ ՀԸԳՀ ՔՀՊ) Հայաստանից ընտրված անդամների անդրանիկ առցանց հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր պաշտոնապես տալ Պլատֆորմի աշխատանքների մեկնարկը, քննարկել առաջիկա անելիքները և սահմանել Պլատֆորմի՝ մոտ ապագայի հիմնական առաջնահերթությունները։ Պլատֆորմի անդամները մտքեր փոխանակեցին ներքին և արտաքին հաղորդակցության վերաբերյալ և համաձայնեցին Հայաստանի կառավարության և ԵՄ կառույցների ...
  • ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթին առնչվող փաստաթղթեր 22 Փետրվարի, 2022
    ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի կազմում ընտրվելու իրավունք ունեն ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին 3 տարիների ընթացքում գործունեություն ծավալած և այդ ծրագրային թեմաներով զեկույցներ հրապարակած, գործատուների միավորում կամ արհմիություն չհանդիսացող հասարակական կազմակերպությունները կամ հիմնադրամները, որոնց անդամների, այդ թվում` ղեկավար մարմինների անդամների առնվազն 75 տոկոսն ընդգրկված չէ պետական ...
  • Հայտնի են ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված ԵՄ-ՀՀ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի՝ ՀԱՊ 4 ներկայացուցիչների անունները 19 Փետրվարի, 2022
    2022 թ․ փետրվարի 12-ին  կայացել է  ՀՀ-ԵՄ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփմանը նվիրված առցանց նիստ, որին մասնակցել են Ընտրական հանձնաժողովի բոլոր հինգ անդամները՝ Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ /հանձնաժողովի նախագահ/, Գայանե Պողոսյան, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ /հանձնաժողովի քարտուղար/, Արկադի Սահակյան, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն, Դավիթ Ամիրյան, Բաց Հասարակության ...
  • ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայաստանյան ՀԿ-ների և հիմնադրամների կազմի ձևավորման կարգ 20 Մայիսի, 2021
    Կարգն ընդունվել է 2021թ. ՀԱՊ համաժողովի մասնակիցների կողմից՝ 9 կողմ, 6 ձեռնպահ եւ 2 դեմ արդյունքով: Սույն կարգով սահմանվում են ՔՀՊ-ի կազմում ընդգրկվելու նպատակով` ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների ընտրությունն իրականացնող ընտրական հանձնաժողովի (այսուհետ` Ընտրական հանձնաժողով) գործառույթները, ինչպես նաև այդ հանձնաժողովի գործունեության կազմակերպման, ՔՀՊ-ի անդամների թեկնածուների առաջադրման և ընտրության (այսուհետ` ընտրություններ) անցկացման ընթացակարգերը:
ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԿԱԶՄԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ

Կարգն ընդունվել է 2021թ. ՀԱՊ համաժողովի մասնակիցների կողմից՝ 9 կողմ, 6 ձեռնպահ եւ 2 դեմ արդյունքով: Սույն կարգով սահմանվում են ՔՀՊ-ի կազմում ընդգրկվելու նպատակով` Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների ներկայացուցիչների ընտրությունն իրականացնող ընտրական հանձնաժողովի (այսուհետ` Ընտրական հանձնաժողով) գործառույթները, ինչպես նաև այդ հանձնաժողովի գործունեության կազմակերպման, ՔՀՊ-ի անդամների թեկնածուների առաջադրման և ընտրության (այսուհետ` ընտրություններ) անցկացման ընթացակարգերը:

ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-ՐԴ ՀՈԴՎԱԾՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՄԱՍ ԿԱԶՄԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
  1. Պլատֆորմի ընտրություններին որպես թեկնածու մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ. ՆԵՐԲԵՌՆԵԼ
  2. ԵՄ-ՀՀ ՔՀՊ ընտրությունների և քվեարկության մանրամասներ. ՆԵՐԲԵՌՆԵԼ
  3. ԵՄ-ՀՀ ՔՀ պլատֆորմի անդամ դառնալու թեկնածուներին ներկայացվող պահանջներ և գնահատման չափանիշներ. ՆԵՐԲԵՌՆԵԼ

 

ՔՀՊ ճանապարհային քարտեզ

Your content goes here. Edit or remove this text inline or in the module Content settings. You can also style every aspect of this content in the module Design settings and even apply custom CSS to this text in the module Advanced settings.