Eastern Partnership Armenia

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը /Պատվիրակների ժողովը չընդունեց 14 կազմակերպությունների՝ ՀԱՊ համակարգողին անվստահություն հայտնելու եւ լիազորութւյունները դադարեցնելու պահանջը

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը /Պատվիրակների ժողովը չընդունեց 14 կազմակերպությունների՝ ՀԱՊ համակարգողին անվստահություն հայտնելու եւ լիազորութւյունները դադարեցնելու պահանջը

Հունիսի 9, 2023, ք. Երեւան Տեղի ունեցած ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համաժողովին/Պատվիրակների ժողովին մասնակցում էին 44 ՀԱՊ անդամ, որոնցից՝ 30 ՔՀՖ անդամ: Հաշվի առնելով, որ համաժողովին քննարկվելու եւ քվեարկվելու էր ՀԱՊ պատվիրակների ժողովի իրավասությանը վերաբերող՝ ՀԱՊ համակարգողի լիազորությունների դադարեցման հարցը՝ ՀԱՊ համակարգողի խնդրանքով համաժողովը/պատվիրակների ժողովը նախագահում էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Դահլիճում ներկա էր [...]

ՀԱՊ ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ

ՀԱՊ ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ

Հարգելի գործընկերներ, ԱլԳ ՀԱՊ Քարտուղարությունը հայտարարում է ՀԱՊ անդամների համար ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ, որն իրականացվում է ԱլԳ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ-ի եւ ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության միջեւ կնքած ենթադրամաշնորհային պայմանագրի շրջանակում։ Դիմումներն ընդունվում են ս.թ. մայիսի 20-ից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ ս.թ. հունիսի 7-ը։ Մրցույթի արդյունքների ամփոփման ժամկետը սահմանված է մինչեւ հունիսի 17-ը։ Նշենք, որ անցած [...]

Բաց նամակ Եվրասիա համագործակցություն հիմնադրամին

Բաց նամակ Եվրասիա համագործակցություն հիմնադրամին

7-ը հունիսի, 2023թ., Երեւան Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանին Հարգելի պարոն Տեր-Գաբրիելյան Քաղաքացիական հասարակության դաշտում գործող դրամաշնորհատուների գործունեության գլխավոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է: Դա նաեւ կանխարգելիչ միջոց է հնարավոր շահերի բախումներից, կոռուպցիայից եւ կուսակցականացումից խուսափելու համար: Իրենց գործունեության թափանցիկություն ապահովում են անգամ այնպիսի դրամաշնորհատու կազմակերպություններ, որոնք թիրախավորվում են Հայաստանում առկա այլատյաց եւ/կամ [...]

ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ Խորհրդի անդամների հայտարարությունը

ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ Խորհրդի անդամների հայտարարությունը

Հայտարարություն Մենք` «Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարություն» հասարակական կազմակերպության (հետայսու` Քարտուղարություն) խորհրդի անդամներս, գտնում ենք, որ ս.թ. մայիսի 25-ի ՀԱՊ համաժողովի ընթացքում 14 կազմակերպությունների ներկայացրած դիմում-պահանջագրի 4-րդ և 5-րդ կետերում արծարծված ՀԱՊ Քարտուղարության գործադիր տնօրենին առնչվող հարցերը դուրս են ՀԱՊ-ի համաժողովի և ՀԱՊ պատվիրակների ժողովի իրավասությունից և, ըստ այդմ, չեն կարող [...]

ՀԱՊ համակարգողի պարզաբանումները իրեն անվստահություն հայտնելու դիմում-պահանջագրի վերաբերյալ

ՀԱՊ համակարգողի պարզաբանումները իրեն անվստահություն հայտնելու դիմում-պահանջագրի վերաբերյալ

ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հարգելի անդամներ, Ինչպես գիտեք, ՀԱՊ-ի 14 անդամներ, որոնք նաեւ ՔՀՖ պատվիրակ են, ս.թ. մայիսի 25-ի ՀԱՊ համաժողովի ընթացքում ներկայացրել են դիմում-պահանջագիր, որով պահանջել են նույն համաժողովի ընթացքում առաջնահերթության կարգով քննարկման առարկա դարձնել ՀԱՊ համակարգողի պաշտոնին` իմ համապատասխանության հարցը: Համաժողովում հիշյալ նախաձեռնությունը չի ստացել անհրաժեշտ թվով կողմ ձայներ, եւ որոշվել է հարցը քննարկել [...]

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը /Պատվիրակների ժողովը չընդունեց 14 կազմակերպությունների՝ ՀԱՊ համակարգողին անվստահություն հայտնելու եւ լիազորութւյունները դադարեցնելու պահանջը նույն օրը քննարկելու եւ քվեարկելու

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը /Պատվիրակների ժողովը չընդունեց 14 կազմակերպությունների՝ ՀԱՊ համակարգողին անվստահություն հայտնելու եւ լիազորութւյունները դադարեցնելու պահանջը նույն օրը քննարկելու եւ քվեարկելու

Մայիսի 25, 2023, ք. Երեւան Տեղի ունեցած ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համաժողովին մասնակցում էին 29 ՀԱՊ անդամ, որոնցից 24 ՔՀՖ պատվիրակ: Եւս 12 պատվիրակ, ըստ ՀԱՊ-ում ընունված պրակտիկայի, իրենց ձայները փոխանցել էին համաժողովի մասնակիցներին: Համաժողովը նախագահում էր ՀԱՊ ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը: Նախագահողը առաջարկեց քննարկել եւ հաստատել Համաժողովի՝ 5 օր առաջ տարածված եւ որեւէ առարկություն չստացած [...]

Դիմում-պահանջագիր ՀԱՊ համակարգողին անվստահություն հայտնելու մասին

Դիմում-պահանջագիր ՀԱՊ համակարգողին անվստահություն հայտնելու մասին

ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումիՀայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների ժողովինԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Հովսեփ ԽուրշուդյանինԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Գործադիր մարմնինԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Քարտուղարությանը ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋԱԳԻՐ Մենք՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակների ժողովի ներքոստորագրյալ անդամներս, անթույլատրելի համարելով ՀԱՊ համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հակականոնադրական նախաձեռնություններն ու գործողությունները, պլատֆորմի մարմիններում ղեկավար պաշտոններն իր ձեռքում կենտրոնացնելու, սեփական լիազորությունների անհիմն և անհամաչափ ընդլայնմանն ուղղված [...]

Կայացավ ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսը

Կայացավ ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսը

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։ Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ [...]

«Արեւելյան գործընկերության նշանակությունը եւ նպատակը մարտահրավերների իրավիճակում. Հայաստանի հեռանկարը»  ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Արեւելյան գործընկերության նշանակությունը եւ նպատակը մարտահրավերների իրավիճակում. Հայաստանի հեռանկարը»
ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ապրիլի 15, 2023թ․, Երեւան Ապրիլի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) եւ շվեդական “ForumCiv” քաղհասարակության պլատֆորմի համատեղ կազմակերպած «Արեւելյան գործընկերության նշանակությունը եւ նպատակը մարտահրավերների իրավիճակում. Հայաստանի հեռանկարը» խորագրով աշխատարանը։ Աշխատարանը տեղի ունեցավ «Հոլիդեյ Ինն Երեւան – Հանրապետության Հրապարակ» հյուրանոցում։ ՔՀԿ-ների եւ այլ ոլորտների ավելի քան 25 [...]