Eastern Partnership Armenia

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ –ՈՒՄ

Սարգիս Սեդրակյան «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպություն ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 2-րդ աշխատանքային խումբ Պարենային անվտանգության ապահովումը հանդիսանում է երկրի ազգային անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը: Սույն հետազոտության համար որպես հիմք են ծառայել՝ պարենային անվտանգության ապահովման խնդիրները ՀՀ –ում, ՀՀպարենային անվտանգության ապահովման հայեցակարգի հիմնական  խնդիրները, ՀՀ պարենայինանվտանգությանապահովման ուղղությունները:  Սույնով հետազոտվել են՝ ՀՀ -ում արտադրվող, բնակչության համար առաջնային անհրաժեշտության մի [...]

ՀԱՆՈՒՆ ԴՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ. «ՀՀ ԱՍՀՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԵՒ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԽՆԱՄՎՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ» ԹԵՄԱՅՈՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Քնարիկ Գարանֆիլյան «Ընտանիք և համայնք» բարեգործական ՀԿ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 5-րդ աշխատանքային խումբ Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության համակարգը գտնվում է սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների կիզակետում։ Չնայած դրան, բազմաթիվ խնդիրներ կարիք ունեն նոր լուծումների և նոր մոտեցումների որդեգրման։ Մասնավորապես, երեխայի հիմնարար իրավունքը, այն է ընտանիքում ապրելու իրավունքը միշտ չէ, որ պատշաճ ձևով է իրացվում և հաճախ [...]

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՋՐԱԾՆԻ, ՀԱՏԿԱՊԵՍ «ԿԱՆԱՉ» ՋՐԱԾՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արտաշես Սարգսյան, ֆ.մ.գ.թ. «Էկոթիմ» հասարակական կազմակերպություն ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 3-րդ աշխատանքային խումբ Հետազոտությունը նվիրված է Հայաստանում ջրածնի (H2), հատկապես «կանաչ» ջրածնի արտադրության ներուժի, տնտեսական, բնապահպանական օգուտների, ինչպես նաև վերականգնվող էներգիայի աղբյուրների (ՎԷԱ) վերաբերյալ տվյալների հավաքագրմանը, արդիականացմանը և հեռանկարների գնահատմանը: 2021թ. H2-ի պահանջարկը աշխարհում 94 միլիոն տոննա էր (IEA): H2 ընդհանուր արտադրության 5%-ից պակաս արտադրվում է [...]

ՄԵԴԻԱՆ ՍԱՐԵՐՈՒՄ

Ծրագրի ղեկավար՝ Արմեն Պետրոսյան «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 4-րդ աշխատանքային խումբ Ծրագրում ոչ միայն հետազոտական բաղադրիչ է եղել, այլ նաև՝ կրթական։ Բացահայտվել է Շիրակի մարզի Ամասիա և Աշոցք համայնքների երիտասարդների մեդիագրագիտության մասին տեղեկացվածության մակարդակը և շարունակական կրթության անհրաժեշտությունը տվյալ համայնքների 10 բնակավայրերում հետազոտություն իրականացնելու միջոցով /կից տես հետազոտությունը/։ Զարգացվել են Ամասիա և [...]

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ

Ռաֆայել Մխիթարյան «Երրորդ բնություն» հասարակական կազմակերպություն ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 3-րդ աշխատանքային խումբ Բնապահպանական ոլորտում առկա փորձը սովորեցնում է, որ գրեթե բոլոր իրավիճակներում բնակչության և հանրային ներգրավվածության որակը կարող է նույնքան կարևոր լինել խնդիրների կառավարման առաջընթացի համար, որքան մասնագիտական լուծումների որակը: Հայաստանում առկա փորձը սովորեցնում է նաև, որ բոլոր խնդիրների լուծման և ռիսկերի կառավարման գործընթացներում, որոշումների [...]

ԲԱՐՁՐ ԳՆԱՃԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ, ԳՆԵՐԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ և ԳՆԱՃԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՓՈԽԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՐԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՌԱՋԱՆՑԻԿ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Թաթուլ Մանասերյան ԱՅԼԸՆՏՐԱՆՔ հետազոտական կենտրոն ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 2-րդ աշխատանքային խումբ Ծրագիրը ներառում է խորը հետազոտություն՝ բացահայտելու հիպերինֆլյացիայի իրական պատճառները, բացահայտելու հիպերինֆլյացիայի զսպման և գների կայունացման հնարավորությունները և ներկայացնելու գնաճի հիմնական ռիսկերը և դրանց կառավարման հետևանքները: Այս ամենը կարևոր է վերլուծել տնտեսության իրական հատվածի առաջանցիկ զարգացման համատեքստում՝ բարձր գնաճի բացասական հետևանքները թե՛ տնտեսության միկրո և [...]

ԿԱՐԾԻՔ-ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սյուզաննա Սողոմոնյան Իրավաբանների հայկական ասոցիացիա ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 1-ին աշխատանքային խումբ ՀՀ արդարադատության նախարարության կողմից 2023 թվականի հուլիսի 13-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am) հրապարակել է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի նախագծերը։ Սույն փաստաթղթում կարող եք ծանոթանալ վերոնշյալ նախագծերի վերաբերյալ փորձագիտական կարծիք-դիտարկումներին և առաջարկություններին, որոնք քննարկվել են ՀՀ արդարադատության [...]

ԱՐԴԱՐ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ԽՆԴԻՐՆԵՐ

Սերգեյ Գրիգորյան Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 1-ին աշխատանքային խումբ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից արդար դատաքննության իրավունքի բնագավառում նախորդիվ իրականացված ուսումնասիրությունները վկայում են ՀՀ-ում գործի քննության ողջամիտ ժամկետների համակարգային խախտումների առկայության մասին։ Ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի ապահովման համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխանելու համար Եվրոպայի խորհրդի [...]

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի Նոյեմբերին տված հարցազրույցները հայկական լրատվամիջոցներին.

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի Նոյեմբերին տված հարցազրույցները հայկական լրատվամիջոցներին.

Նոյեմբերի 3, 2023 Նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելով, Բեռլինը փորձում է Բաքվին Բրյուսել վերադարձնել https://www.youtube.com/watch?v=c7NqjLux1e0 "Գերմանիան եւս ջանքեր է գործադրում Ադրբեջանին Բրյուսելի բանակցային հարթակ վերադարձնելու եւ այնտեղ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու նպատակով։", - ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգողի հարցազրույցը 1in.am լրատմավիջոցին։ Նոյեմբերի 4, 2023 Սովետիկուս քաղհամակարգից պոկվում ենք․ Հայաստանում արմատավորվում է եվրոպական քաղաքական [...]