2022թ․ հունիսի 10-ին տեղի ունեցավ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպած «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի ազդեցությունը տարածաշրջանի անվտանգության և տնտեսության վրա» խորագրով կոնֆերանսը, որի նպատակը ԱլԳ տարածաշրջանի վրա ուկրաինական պատերազմի ուղղակի և անուղղակի ազդեցությունների մասին քննարկում ծավալելն էր՝ Հայաստանից, ԱլԳ մյուս երկրներից և Եվրամիությունից բանախոսների ներգրավմամբ։ Կոնֆերանսը բացեց ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային [...]
S H
ՀԱՊ համաժողով՝ նվիրված ՀԱՊ նոր համակարգողի ընտրության խնդրին. ՀԱՊ-ն ունի նոր համակարգող
2022 թ․ մայիսի 10-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողով՝ առկա եւ առցանց մասնակցության հնարավորությամբ։ Համաժողովին մասնակցում էին ՀԱՊ 28+ (առցանցին մասնակցողների թիվը) անդամներ, այդ թվում՝ ՀԱՊ 2021-2022 պարբերաշրջանի պատվիրակների ժողովի 52 անդամներից 27-ը. քվորումն ապահովված էր։ Օրակարգում ՀԱՊ համակագողի վերջին ընտրությունների արդյունքների եւ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված քայլերի քննարկումն էր: Նախ ՀԱՊ քարտուղարության [...]
Կայացավ ՀԸԳՀ ՔՀ պլատֆորմի առաջին առցանց հանդիպումը
2022 թվականի ապրիլի 4-ին տեղի ունեցավ ՀԸԳՀ-ով (CEPA) նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ ՀԸԳՀ ՔՀՊ) Հայաստանից ընտրված անդամների անդրանիկ առցանց հանդիպումը։ Հանդիպման նպատակն էր պաշտոնապես տալ Պլատֆորմի աշխատանքների մեկնարկը, քննարկել առաջիկա անելիքները և սահմանել Պլատֆորմի՝ մոտ ապագայի հիմնական առաջնահերթությունները։ Պլատֆորմի անդամները մտքեր փոխանակեցին ներքին և արտաքին հաղորդակցության վերաբերյալ և համաձայնեցին Հայաստանի կառավարության և ԵՄ կառույցների [...]
ԵՄ-ՀՀ ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթին առնչվող փաստաթղթեր
ԵՄ-ՀՀ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի կազմում ընտրվելու իրավունք ունեն ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին 3 տարիների ընթացքում գործունեություն ծավալած և այդ ծրագրային թեմաներով զեկույցներ հրապարակած, գործատուների միավորում կամ արհմիություն չհանդիսացող հասարակական կազմակերպությունները կամ հիմնադրամները, որոնց անդամների, այդ թվում` ղեկավար մարմինների անդամների առնվազն 75 տոկոսն ընդգրկված չէ պետական [...]
Հայտնի են ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված ԵՄ-ՀՀ Քաղաքացիական հասարակության պլատֆորմի՝ ՀԱՊ 4 ներկայացուցիչների անունները
2022 թ․ փետրվարի 12-ին կայացել է ՀՀ-ԵՄ «ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ» 366-րդ հոդվածով նախատեսված Քաղաքացիական հասարակության պլատֆորմի ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփմանը նվիրված առցանց նիստ, որին մասնակցել են Ընտրական հանձնաժողովի բոլոր հինգ անդամները՝ Հովսեփ Խուրշուդյան, «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ /հանձնաժողովի նախագահ/,Գայանե Պողոսյան, Փոքր և միջին բիզնեսի հիմնադրամ /հանձնաժողովի քարտուղար/,Արկադի Սահակյան, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն,Դավիթ Ամիրյան, Բաց [...]
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
«Բի թու Էս» հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիա (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ5) Փորձագետ՝ Սաթիկ Բադեյան Այս ակնարկը պատրաստվել է «Բի թու Էս հայկական սոցիալական ձեռնարկատիրության ասոցիացիայի» (ՀՍՁԱ)-ի կողմից՝ «Սոցիալական ձեռնարկատիրությունը որպես դինամիկ ինտեգրվող տնտեսության և սոցիալական երկխոսության մոդել» գործողության շրջանակներում։Այս ակնարկը նպատակ ունի ներկայացնել սոցիալական ձեռնարկատիրության զարգացման առկա և հաջողված մոդելները Հայաստանում։ Սոցիալական ձեռնարկատիրության մոդելը սահմանվում [...]
Հայաստանի ազգային պլատֆորմն ամփոփեց տարեկան գործունեությունը
ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը 2021թ․ դեկտեմբերի 28-ին տեղի ունեցած համաժողովում ամփոփեց տարեկան գործունեությունը։ Հաշվետվություններով հանդես եկան ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Լուսինե Հակոբյանը և ՀԱՊ քարտուղարության գործադիր տնօրեն Հերիքնազ Հարությունյանը։ Նշվեց, որ չնայած պատերազմով, ՔՈՎԻԴ-19-ի համավարակով, ինչպես նաև երկրում տիրող ներքաղաքական լարվածությամբ պայմանավորված համընդհանուր անկումային տրամադրություններին, Պլատֆորմը կարողացել է իրականացնել ռազմավարական ծրագրով նախանշված աշխատանքները։ Հայաստանյան հասարակության [...]
Աջակցություն ֆինանսական գրագիտության բարձրացմանը. բյուջետային ծրագրերի հասարակական մոնիթորինգի իրականացման համառոտ ձեռնարկ ՔՀԿ-ների համար
Մշակված է «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ2) հետևյալ փորձագետների կողմից՝ Մովսես Արիստակեսյան Սուսաննա Եղիազարյան Հանրային ֆինանսների ծախսման թափանցիկությունը և հաշվետվողականությունը, դրանց կառավարման արդյունավետության բարձրացումը, օգտագործման ժամանակ կոռուպցիոն ռիսկերից խուսափելը մշտապես եղել են անցումային շրջանում գտնվող երկրների, այդ թվում՝ հատկապես հետխորհրդային երկրների, կարևորագույն հիմնախնդիրներից մեկը։ Հանրային ֆինանսների կառավարման մոնիթորինգի ոլորտում իշխանությունների և ՔՀԿ-ների [...]
Քաշաթաղից Հայաստան. օրենք և իրավունք
Արմենուհի Պետրոսյան «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 4-րդ աշխատանքային խումբ «Քաշաթաղից Հայաստան․ օրենք և իրավունք» պիլոտային հետազոտության անհրաժեշտության հիմնավորումը 2020 թ․ Արցախյան պատերազմի հետևանքները ցավալի և աննախադեպ են․ առաջացել են բազմաթիվ խնդիրներ, ի հայտ են եկել համալիր լուծումներ պահանջող հարցերի թնջուկներ։ Զոհերի և հայրենի բնակավայրերի կորստյան վիշտն անսահման խորն է, Արցախից բռնահանված [...]