23 հունիսի 2023թ., ք. Երևան Տեղի ունեցավ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական համաժողովը, որին մասնակցում էին ՔՀՖ 42 հայաստանյան անդամներից 23-ը, ովքեր նաև լիազորված էին ներկայացնելու ևս 17 ՔՀՖ անդամների: Համաժողովը հյուրընկալեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Քննարկվեցին Հայաստանի և Արցախի անվտանգությանը վերաբերող հարցեր, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հեռանկարը, Լաչինի միջանցքի շրջափակումը, սահմանների [...]
Նորություններ
ԵՄ-Հայաստան Քաղաքացիական հասարակության պլատֆորմի որոշումը Միքայել Հովհաննիսյանին հարթակից հեռացնելու վերաբերյալ.
19 հունիսի 2023թ., Երևան Տեղի ունեցավ ՀԸԳՀ/ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի նիստը, որին մասնակցել են Պլատֆորմի տասը անդամներից ինը: Օրակարգային հարցերի թվում ներառված էր Պլատֆորմի անդամ Միքայել Հովհաննիսյանի անդամակցությունը Պլատֆորմին դադարեցնելու հարցը: Հարցի շուրջ իր դիրքորոշումը ներկայացրեցին Պլատֆորմի համանախագահ Լուսինե Հակոբյանը, Պլատֆորմի անդամներ Ներսես Կարամանուկյանը և Գագիկ Մակարյանը: Իր բացատրությունները ներկայացրեց նաև Միքայել Հովհաննիսյանը: Լսելով հարցի շուրջ [...]
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը /Պատվիրակների ժողովը չընդունեց 14 կազմակերպությունների՝ ՀԱՊ համակարգողին անվստահություն հայտնելու եւ լիազորութւյունները դադարեցնելու պահանջը
Հունիսի 9, 2023, ք. Երեւան Տեղի ունեցած ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համաժողովին/Պատվիրակների ժողովին մասնակցում էին 44 ՀԱՊ անդամ, որոնցից՝ 30 ՔՀՖ անդամ: Հաշվի առնելով, որ համաժողովին քննարկվելու եւ քվեարկվելու էր ՀԱՊ պատվիրակների ժողովի իրավասությանը վերաբերող՝ ՀԱՊ համակարգողի լիազորությունների դադարեցման հարցը՝ ՀԱՊ համակարգողի խնդրանքով համաժողովը/պատվիրակների ժողովը նախագահում էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Դահլիճում ներկա էր [...]
ՀԱՊ ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ
Հարգելի գործընկերներ, ԱլԳ ՀԱՊ Քարտուղարությունը հայտարարում է ՀԱՊ անդամների համար ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ, որն իրականացվում է ԱլԳ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ-ի եւ ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության միջեւ կնքած ենթադրամաշնորհային պայմանագրի շրջանակում։ Դիմումներն ընդունվում են ս.թ. մայիսի 20-ից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ ս.թ. հունիսի 7-ը։ Մրցույթի արդյունքների ամփոփման ժամկետը սահմանված է մինչեւ հունիսի 17-ը։ Նշենք, որ անցած [...]
Բաց նամակ Եվրասիա համագործակցություն հիմնադրամին
7-ը հունիսի, 2023թ., Երեւան Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գեւորգ Տեր-Գաբրիելյանին Հարգելի պարոն Տեր-Գաբրիելյան Քաղաքացիական հասարակության դաշտում գործող դրամաշնորհատուների գործունեության գլխավոր սկզբունքներից մեկը թափանցիկությունն ու հաշվետվողականությունն է: Դա նաեւ կանխարգելիչ միջոց է հնարավոր շահերի բախումներից, կոռուպցիայից եւ կուսակցականացումից խուսափելու համար: Իրենց գործունեության թափանցիկություն ապահովում են անգամ այնպիսի դրամաշնորհատու կազմակերպություններ, որոնք թիրախավորվում են Հայաստանում առկա այլատյաց եւ/կամ [...]
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը /Պատվիրակների ժողովը չընդունեց 14 կազմակերպությունների՝ ՀԱՊ համակարգողին անվստահություն հայտնելու եւ լիազորութւյունները դադարեցնելու պահանջը նույն օրը քննարկելու եւ քվեարկելու
Մայիսի 25, 2023, ք. Երեւան Տեղի ունեցած ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համաժողովին մասնակցում էին 29 ՀԱՊ անդամ, որոնցից 24 ՔՀՖ պատվիրակ: Եւս 12 պատվիրակ, ըստ ՀԱՊ-ում ընունված պրակտիկայի, իրենց ձայները փոխանցել էին համաժողովի մասնակիցներին: Համաժողովը նախագահում էր ՀԱՊ ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանը: Նախագահողը առաջարկեց քննարկել եւ հաստատել Համաժողովի՝ 5 օր առաջ տարածված եւ որեւէ առարկություն չստացած [...]
Կայացավ ՀՀ հակակոռուպցիոն 4-րդ ռազմավարության 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկման շնորհանդեսը
«Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը (ԻՀԱ), «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համագործակցությամբ իրականացրել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների 2022թ․ տարեկան կատարման այլընտրանքային հասարակական մշտադիտարկումը։ Սա, ի թիվս այլնի, ենթադրում է որակական և քանակական մեթոդների կիրառությամբ Ռազմավարության գործողությունների ծրագրերի իրականացման առաջընթացի վերաբերյալ [...]
«Արեւելյան գործընկերության նշանակությունը եւ նպատակը մարտահրավերների իրավիճակում. Հայաստանի հեռանկարը»
ԱՇԽԱՏԱՐԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ապրիլի 15, 2023թ․, Երեւան Ապրիլի 15-ին Երեւանում տեղի ունեցավ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) եւ շվեդական “ForumCiv” քաղհասարակության պլատֆորմի համատեղ կազմակերպած «Արեւելյան գործընկերության նշանակությունը եւ նպատակը մարտահրավերների իրավիճակում. Հայաստանի հեռանկարը» խորագրով աշխատարանը։ Աշխատարանը տեղի ունեցավ «Հոլիդեյ Ինն Երեւան – Հանրապետության Հրապարակ» հյուրանոցում։ ՔՀԿ-ների եւ այլ ոլորտների ավելի քան 25 [...]
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական համաժողովի մասնակիցները հյուրընկալեցին Հայաստանում Շվեդիայի դեսպանին
Համաժողովի առաջին նիստում մասնակիցները հանդիպեցին Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ, ով ներկայացրեց Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման հեռանկարները և Եվրամիության Խորհրդում Շվեդիայի նախագահության /2023թ. հ % ունվարի 1-ից մինչեւ հունիսի 30-ը/ առաջնահերթությունները։ Դեսպանը խոսեց նաեւ Շվեդիայի արտաքին եւ ներքին քաղաքական ռազմավարական չորս հիմնական ուղղությունների մասին՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, շուկայական տնտեսական հարաբերություններ, բնապահպանություն, խաղաղ և ներառական [...]