Նորություններ
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը ԶՊՄԿ կողմից իր նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ
2025 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի հանգամանքը, որով ընկերությունը նրանցից պահանջում է ……
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համաժողովը լիազորեց ՀԱՊ համակարգողին կազմակերպել ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ
Սեպտեմբերի 29, 2023, ք. Երեւան ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ հերթական համաժողովը տեղի ունեցավ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3 հասցեով, 8-րդ հարկում գտնվող մեծ դահլիճում, որը անհատույց տրամադրել էր Հայաստանի արհմիությունների համադաշնությունը։ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համաժողովին անձամբ կամ պատվիրակված ձայնով մասնակցում էին ՀԱՊ 25 անդամներ, որոնցից ԱլԳ ՔՀՖ Հայաստանից անդամ՝ 23-ը (43-ից): Համաժողովը նախագահում էր ՀԱՊ համակարգող [...]
Առցանց քննարկում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ
4 սեպտեմբերի 2023թ․ ՀԱՊ համակարգողի նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց քննարկում՝ Արցախում ստեղծված ծանր կացության վերաբերյալ։ ՀԱՊ անդամները նախ լցեցին բանախոս՝ Ստեփան Միջազգային եւ անվտանգային հարցերով հայկական իսնտիտուտի տնօրեն Սաֆարյանի զեկույցը, ապա տեղի ունեցավ մտքերի փոխանակում։ Քննարկման մասնակիցները որոշեցին պարբերաբար կազմակերպել նմանատիպ առցանց քննարկումներ։
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակության զորակցական այցը Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն
02 սեպտեմբերի 2023թ․, ք․ Երեւան Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32 ամյակի կապակցությամբ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ընդունեց Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությանը։ Պատվիրակներն ի դեմ Արցախի արտգործնախարարի՝ շնորհավորեցին Արցախի ժողովրդին տարեդարձի կապակցությամբ, իրենց զորակցությունը հայտնեցին այս ծանր հումանիտար ճգնաժամը հաղթահարելու գործում, մաղթեցին ուժ եւ կորով։ Հայաստանի ազգային պլատֆորմի [...]
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի զորակցական շնորհավորական ուղերձը Արցախի ժողովրդին
Սեպտեմբերի 2, 2023թ․Արցախի սիրելի հայրենակիցներ,շնորհավորում ենք ձեզ Արցախի անկախության օրվա կապակցությամբ եւ մեր զորակցությունը հայտնում ձեր հերոսական մաքառմանը, որի շնորհիվ ադրբեջանական բռնապետությանը չի հաջողվում եւ չի հաջողվելու կոտրել ձեր ազատատենչ ոգին եւ սեփական հողում անվտանգ եւ արժանապատիվ ապրելու երազանքը։Սիրելի արցախցիներ, վստահ եղեք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիական հասարակությունը ոչ մի րոպե չեն դադարում մտածել ձեր [...]
Հանրային քննարկում՝ 5-րդ հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի շուրջ
30 օգոստոսի 2023թ․ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, , ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի հետ համատեղ ջանքերով կազմակերպեց Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրանից բխող գործողությունների ծրագրի հանրային քննարկում։ Քննարկմանը մասնակցել է 50-ից [...]
Վիդեո
Լավրովի երրորդ պլանն է՝ արցախցիները փախնեն Հայաստան և նրանց օգտագործեն իշխանափոխության համար
«Արցախի նախագահի հրաժարականի պահանջի ետեւում Ռուսաստանն է. նպատակն է կոտրել արցախցիների դիմադրությունը եւ նրանց դեպորտացիայի ենթարկել՝ Լավրովի նոր պլանով», ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հարցազրույցը 1in.am հեռուստաընկերությանը: https://www.youtube.com/watch?v=xY1DzHIDKd8
Ալիևը մարտահրավեր է նետում աշխարհին․ Արայիկ Հարությունյանին հորդորել են չշտապել և հրաժարական չտալ
«Արայիկ Հարությունյանի հրաժարականին են ուզում հասնել Կրեմլում - թուլացնելու համար Արցախի դիմադրությունը Լավրովի նոր հակահայ պլանին», - ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի հարցազրույցը Նոյյան Տապան հեռուստատեսությանը: https://www.youtube.com/watch?v=fkEMlNyPmlE
Կոլումբիան կարող է դիմել ՄԱԿ-ի դատարան Ալիևին ցեղասպանության համար պատասխանատվության կանչելու հարցով
«Կոլումբիան կարող է դիմել ՄԱԿ-ի դատարան Ալիևին ցեղասպանության համար պատասխանատվության կանչելու հարցով», - ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգողի հարցազրույցը Նարեկ Կիրակոսյանին: https://www.youtube.com/watch?v=Yt3wRQMoDD8
Մեր մասին
ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) ստեղծվել է Քաղաքացիական հասարակության առաջին ֆորումի (2009թ.) հայաստանյան պատվիրակների նախաձեռնությամբ:
Վերջին Հայտարարություններ
subscribe to our
newsletter
Stay up to date with the EaP CSF Armenian National Platform activities (events, news, publications, opportunities and more).


