Նորություններ

«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։

Հարգելի ՀԱՊ անդամներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ՀԱՊ-ը կազմակերպում է «Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։ Դասընթացի նպատակն է՝ մասնակիցներին պատկերացում տալ թվային անվտանգության ներկա մարտահրավերների մասին Հայաստանում՝ այդ թվում հաշվի առնելով ռուսաստանյան APT խմբերի հարձակումները, AI տեխնոլոգիաների կիրառմամբ նոր տիպի հարձակումները, ինչպես նաև գործնական հմտություններ տալ կազմակերպությունների առանցքային թվային օգտահաշիվների պաշտպանության համար։ [...]

Դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար

Տեղեկացնում ենք, որ ԱլԳ ՔՀՖ Բրյուսելյան քարտուղարությունը հայտարարել է դրամաշնորհային մրցույթ ԱլԳ ՔՀՖ անդամների համար:
Այս մրցույթի ընդհանուր նպատակն է աջակցել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի անդամների աշխատանքին՝․․․․․․․

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՑ ՀԵՏՈ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՍՏՐԵՍ-ԹԵՍՏԱՎՈՐՈՒՄ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն օգոստոսի 11–12, 2025-ին Դիլիջանում անցկացրեց երկօրյա հանրային աշխատաժողով՝ շահագրգիռ կողմերի լայն շրջանակի մասնակցությամբ՝ ուսումնասիրելու Հայաստանի հնարավոր զարգացումների ուղիները մինչև 2028 թ․։ Հանրային աշխատաժողովը հիմնված էր «Խաղաղության երկխոսության» կողմից մինչ այդ կազմակերպված փակ ձևաչափով սցենարային քննարկումների վրա, որոնցում ներգրավված էին Ազգային ժողովի պատգամավորներ, գործադիր մարմնի ներկայացուցիչներ, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ընտրված ներկայացուցիչներ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

© 2025. ՆԿԱՐԱԶԱՐԴՈՒՄԸ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ Հայտադիմումը կարելի է լրացնել անցնելով հետևյալ հղմամբ: «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ն հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, անկախ փորձագետներին և միջազգային գործընկերներին մասնակցելու երկօրյա հանրային աշխատաժողովի՝ «Հայաստանի ապագայի կանխատեսումներ. սցենարներ 2025–2028 թթ.» խորագրով։ Միջոցառումը տեղի կունենա սույն թվականի Օգոստսի 11-12, արտագնա եղանակով` Դիլիջան քաղաքում: Այս նախաձեռնությունը շարունակում է վերջերս անցկացված փակ [...]

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը ԶՊՄԿ կողմից իր նախկին աշխատակիցների դեմ ներկայացված դատական հայցի վերաբերյալ

2025 թվականի մայիսին ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի հանգամանքը, որով ընկերությունը նրանցից պահանջում է ……

Վիդեո

Բրյուսելում ռազմական գործակցությունը ևս հնարավոր է քննարկված լինի. ազդակները բավականին դրական են

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանի հրցազրույցը 1in.am լրատվամիջոցին: https://www.youtube.com/watch?v=qV6lQ8gps2A

Վախերով կերակրում ենք հասարակությանը, սա լուրջ վտանգ է. Էդգար Խաչատրյան

Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Էդգար Խաչատրյանի ելույթը ապրիլի 4-ին կայացած խորհրդարանական լսումներին՝ «Հայաստանի Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով:

Մեր մասին

ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) ստեղծվել է Քաղաքացիական հասարակության առաջին ֆորումի (2009թ.) հայաստանյան պատվիրակների նախաձեռնությամբ:

subscribe to our
newsletter

Stay up to date with the EaP CSF Armenian National Platform activities (events, news, publications, opportunities and more).