Նորություններ
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ Հայտարարությունը«Ախթալայի Լեռնահարստացման Կոմբինատ» Փբը-Ի Հանքափորների Աշխատանքային Պայմանների Վերաբերյալ
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) խորը մտահոգություն է հայտնում «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ում (այսուհետ՝ Ընկերություն) ձևավորված աշխատանքային միջավայրի, հանքափորների աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական և տնտեսական անբավարար պայմանների, ինչպես նաև սոցիալական գործընկերության ու սոցիալական երկխոսության սկզբունքները չկիրառելու վերաբերյալ։
Էդգար Խաչատրյանի՝ խաղաղության և մարդու իրավունքների պաշտպանի հիշատակին։
2026 թվականի փետրվարի 28-ին, կյանքից հեռացել է «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության տնօրեն, ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող, Էդգար Խաչատրյանը։
ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին մասնակցեցին Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսի (CORLEAP) հերթական՝ 14-րդ տարեկան հանդիպմանը, որն այս անգամ կայացավ Երեւանում։ ԱլԳ Քաղհասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի անունից Հովսեփ Խուրշուդյանը հանդես եկավ ելույթով…..
Պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթաց
Հարգելի գործընկերներ, Հրավիրում ենք Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու պատումների (նարատիվների) վերլուծության և հիբրիդային սպառնալիքների թեմայով գործնական դասընթացին։ Սույն միջոցառման նպատակն է զարգացնել պլատֆորմի անդամ կազմակերպությունների կարողությունները՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին, մասնավորապես՝ ապատեղեկատվական և մանիպուլյացիոն արշավներին, որոնք նպատակ ունեն թուլացնել ժողովրդավարական ինստիտուտները և քայքայել հանրային համերաշխությունը։ Մասնակիցները կսովորեն՝ բացահայտել [...]
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը
Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց պատմական հայրենիքից, որտեղ նրանք անընդմեջ ապրել են վերջին 3000 տարիների ընթացքում: Այս աննախադեպ պատերազմական հանցագործությունը, որին նախորդել էր ինը ամսվա շրջափակումը եւ պաշարումը, որը հանգեցրել էր մարդասիրական ճգնաժամի եւ որը ուղեկցվեց հայկական մշակութային ժառանգության՝ ճարտարապետական հուշարձանների, եկեղեցիների եւ վանքերի ոչնչացմամբ……
«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց
Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպել էր «Թվային անվտանգություն» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Վիդեո
ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ատոմային էներգետիկայի զարգացմանը
ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ. գործընկերության մարտահրավերները և հնարավորությունները. ՈՒՂԻՂ
«Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու հարցով հանրաքվե» թեմայով համաժողով. ՈՒՂԻՂ
Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի պլատֆորմը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեին նվիրված ֆորում 20 հունիսի, 2024 – Երևան, Հայաստան Այսօր Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի հարթակը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին նվիրված ֆորում։ Ֆորումը տեղի ունեցավ Երևանի Անի Պլազա հյուրանոցում: Միջոցառմանը մասնակցում էին ժողովրդավարական արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և Հայաստանի քաղաքացիական [...]
Մեր մասին
ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) ստեղծվել է Քաղաքացիական հասարակության առաջին ֆորումի (2009թ.) հայաստանյան պատվիրակների նախաձեռնությամբ:
Վերջին Հայտարարություններ
subscribe to our
newsletter
Stay up to date with the EaP CSF Armenian National Platform activities (events, news, publications, opportunities and more).