Նորություններ
«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։
Հարգելի ՀԱՊ անդամներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ ս․թ․ սեպտեմբերի 29-ին ՀԱՊ-ը կազմակերպում է «Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց։ Դասընթացի նպատակն է՝ մասնակիցներին պատկերացում տալ թվային անվտանգության ներկա մարտահրավերների մասին Հայաստանում՝ այդ թվում հաշվի առնելով ռուսաստանյան APT խմբերի հարձակումները, AI տեխնոլոգիաների կիրառմամբ նոր տիպի հարձակումները, ինչպես նաև գործնական հմտություններ տալ կազմակերպությունների առանցքային թվային օգտահաշիվների պաշտպանության համար։ [...]
«Իրազեկ քաղաքացիների միավորման» հաշիվների սառեցումը ժողովրդավարական արժեքներից շեղում է. ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ
2023 թվականի հուլիսի 21-ին «Անկախ դիտորդ» դաշինքը հանդես եկավ «Փաստերի ստուգման հարթակի» հետ համատեղ կատարված հետաքննությամբ, որում ձայնագրություններով ի ցույց էր դրվել այն, որ Սպիտակ համայնքի մի շարք համայնքային ծառայողներ Երևանում կայանալիք տեղական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար ընտրողների ցուցակագրումներ են իրականացնում: Ի պատասխան, «Քաղաքացիական պայմանագիրը» դատական հայց ներկայացրեց «Անկախ դիտորդ» դաշինքի անդամ հանդիսացող [...]
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ-ի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հոլոդոմորի ընթացքում զոհված միլիոնավոր ուկրաինացիների հիշատակին
19 նոյեմբերի 2023թ․, ք․ Երեւան Հայաստանում Ուկրաինական համայնքի հրավերով Հովսեփ Խուրշուդյանը եւ ՀԱՊ անդամ Հայաստանի ազգային փոքրամասնություններին ներկայացնող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ մասնակցեցին Հոլոդոմորի տարելիցին նվիրված հուշո արարողությքանը, որի ընթացքում մասնակիցները դիտեցին 2016թ․-ին նկարահանված «Дело №... Голодомор 1932-1933 гг» վավերագրական ֆիլմը։ Հայաստանում ոււկրաինական համայնքի ղեկավար Աննա Հարությունյանը պատմեց Հոլոդոմորի ընթացքում Ուկրաինայի ժողովրդի կրած անասելի [...]
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ԱլԳ ՔՀՖ 13-րդ տարեկան համաժողովում
https://www.youtube.com/watch?v=e8vO-YXTucY
Հայաստան-Եվրոպա համաժողովի հռչակագիր
Մենք, «Հայաստանի ռազմավարական ապագան» Հայաստան-Եվրոպա համաժողովի մասնակիցներս Հայաստանի Հանրապետության Եվրոպային ինտեգրվելու հեռանկարը հռչակո՛ւմ ենք ռազմավարական։ Մենք ջատագովելու ենք Եվրամիությանը Հայաստանի համապարփակ ինտեգրմանը, առաջատար նորարարական տեխնոլոգիաների երկուստեք եւ փոխշահավետ փոխանակմանն ու զարգացմանը, տնտեսվարման մշակույթի, փորձի եւ հմտությունների փոխառմանը, եվրոպական շուկաներ Հայաստանի արտադրողների մուտք գործելուն եւ դեպի Հայաստան եվրոպական ներդրումների հոսքի ծավալմանը։ Մենք նաեւ հետամուտ ենք լինելու, [...]
ԵՄ մայրաքաղաք Բրյուսելում կայացավ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ Հայաստան-Եվրոպա առաջին համաժողովը
Նոյեմբերի 9-10, 2023, Բրյուսել, Բելգիայի թագավորություն «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ» Հայաստան-Եվրոպա համաժողովը նախաձեռնել էին «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ-ն, Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) և Եվրոպայում հայերի միությունը՝ համագործակցելով ԵՄ-Հայաստան (ՀԸԳՀ) Քաղաքացիական հասարակության պլատֆորմի և Ազգերի զարգացման ինստիտուտ հիմնադրամի հետ։ Այն, ըստ էության, ս․թ․ սեպտեմբերի 30-ին կայացած Անկախության [...]
Վիդեո
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հրավիրած անկախության ֆորումի լուսաբանումները հայաստանյան ԶԼՄ-ներով
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի կազմակերպած Անկախության ֆորումի լուսաբանումները հայաստանյան ԶԼՄ-ներով:
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի Սեպտեմբերին տված հարցազրույցները հայկական լրատվամիջոցներին.
Սպտ 15, 2023 “ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը դեղին քարտ են ցույց տալիս Ալիեւին”, — ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հարցազրույցը 1in.am հեռուստաընկերությանը: Սպտ 17, 2023 “Թուրքիան իր միջնորդական առաքելությունը մեջ գցելով փորձում է ստանալ Լաչինի միջնցքը բացելու լավրերը”, — ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հարցազրույցը Factor.am հեռուստաընկերությանը: Սպտ 19, 2023 "Կա՛մ միջազգային [...]
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ — ուղիղ հեռարձակում
ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄԸ սեպտեմբերի 30, 2023թ․, Երեւանում հրավիրել էր ժողովրդավարական ուժերի համաժողով՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄ։
Մեր մասին
ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) ստեղծվել է Քաղաքացիական հասարակության առաջին ֆորումի (2009թ.) հայաստանյան պատվիրակների նախաձեռնությամբ:
Վերջին Հայտարարություններ
subscribe to our
newsletter
Stay up to date with the EaP CSF Armenian National Platform activities (events, news, publications, opportunities and more).


