հապ ախ
գործողություններ

Հետազոտությունն իրականացվել է ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի քարտուղարության «Աջակցություն ՀԱՊ աշխատանքային խմբերի գործողություններին» ծրագրի շրջանակում, Եվրոպական միության աջակցությամբ:

Քաշաթաղից Հայաստան. օրենք և իրավունք

Արմենուհի Պետրոսյան «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ 4-րդ աշխատանքային խումբ «Քաշաթաղից Հայաստան․ օրենք և իրավունք» պիլոտային հետազոտության անհրաժեշտության հիմնավորումը 2020 թ․ Արցախյան պատերազմի հետևանքները ցավալի և աննախադեպ են․ առաջացել են բազմաթիվ խնդիրներ, ի հայտ են եկել համալիր լուծումներ պահանջող հարցերի թնջուկներ։ Զոհերի և հայրենի բնակավայրերի կորստյան վիշտն անսահման խորն է, Արցախից բռնահանված [...]

ԱլԳ և ԵՄ երկրների շուկաներ հայկական բրենդերի դուրս բերման և ՀՀ մրցակցային առավելություններն իրացնելու նպատակով հետազոտություն

   Աշոտ Միրզոյան                                                                                                      Սպառողների աջակցման կենտրոն ՀԿ          ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ  ԱԽ2 «ԱլԳ և ԵՄ երկրների շուկաներ հայկական բրենդների դուրս բերման և ՀՀ մրցակցային առավելություններն իրացնելու նպատակով» հետազոտությունն իրականցվել է «Սպառողների աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության (ՍԱԿ ՀԿ) ղեկավարի և օգնականի կողմից, ք. Երևանում տեղական արտադրող/արտահանողների ու անհատ ձեռներեցների շրջանում առցանց, հեռախոսային հարցումների և [...]

ԲՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԻՔՆԵՐԸ՝ ԿԵՆՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ

Կամո Առաքելյան Երեխաների աջակցության հիմնադրամ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ5 Կատարվել է ուսումնասիրություն Հրազդանի տարածաշրջանի 11՝ Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր, Մարմարիկ, Աղավնաձոր, Ջրառատ, Լեռնանիստ, Քաղսի, Սոլակ, Բջնի գյուղական և Հրազդանի քաղաքային համայնքներում: Կատարված ուսումնասիրությունը վերաբերում է վերոնշյալ համայնքներում ապրող և բնության տված բարիքները հավաքող, իրացնող և իրենց սոցիալական կարիքները հոգացող անձանց:  Պարզել ենք այս գյուղական բնակավայրերում ապրող [...]

ՀԱՊ ԱԽ3-Ի ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓԱԹԵԹ

Քաղաքացիական հասարակության դերը շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացման գործում քննարկելու նպատակով Արևելյան գործընկերության Քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ) երրորդ աշխատանքային խմբի անդամ կազմակերպությունները սեպտեմբերի 25-26-ին անցկացրին երկօրյա աշխատաժողով, որին մասնակցեցին նաև անկախ փորձագետներ ու պետական մարմինների ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի արդյուքնում ձևավորվել է առաջարկությունների ամբողջական փաթեթ, որը ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարին, Հրազդան գետի [...]

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԵՄ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

                                   Մարի Չաքրյան Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն ՀԿ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 3 Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում, հատկապես վերջին տարիերին նկատելի է շրջակա միջավայրի հարցերում քաղաքացիների ակտիվ մասնակցությունը: Քաղաքացիներն ավելի ու ավելի են գիտակցում իրենց իսկ շրջակա միջավայրի վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը, իրենց իրավունքը՝ մասնակցելու այն որոշումների կայացման գործընթացին, որոնք [...]

ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱԽԹԱԼԱ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ. նկարագրական ուսումնասիրություն

Օլեգ Դուլգարյան Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 3 ՀՀ Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքը բաղկացած է Ախթալա, Շամլուղ, Վերին Ախթալա, Բենդիկ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Նեղոց և  Ճոճկան բնակավայրերից, որոնցից Բենդիկ, Փոքր Այրում և Վերին Ախթալա բնակավայրերը չունեն բնակավայրի կարգավիճակ և հանդիսանում են թաղամասեր՝ պայմանավորված նախկին տասնամյակներում իրականացված վարչատարածքային բաժանումներով։ [...]

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Լիաննա Ասոյան «Բլեջան» ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ3) Մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակը Սևանա լիճն ուներ բնական էկոհավասարակշռություն, ջրի մակարդակի (ծովի մակարդակից բարձրությունը մոտ 1916 մ) բնական տատանմամբ: Լճին բնորոշ էին օլիգոտրոֆ (սնվում են մթնոլորտային տեղումներով, հանքանյութեր քիչ են պարունակում) լճերի հիմնական հատկանիշները` ջրի բարձր լուսաթափանցելիություն (միջինը 14 մ), ջրում լուծված թթվածնի բարձր պարունակություն (6.0 [...]

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՐԱՆՑ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Երանուհի Թումանյանց Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1 Դատական իշխանության և դատավորների անկախությունը հանդիսանում է դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության նախապայման, միևնույն ժամանակ դրա ապահովումն անմիջականորեն փոխկապակցված է դատավորների նկատմամբ կիրառվող պատասխանատվության հետ: Այս համատեքստում դատավորների նկատմամբ թափանցիկ և հրապարակային կարգապահական մեխանիզմների սահմանումը առաջնային է, հատկապես որ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվությունը կարող [...]

ԿԼԻՄԱՅԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ

Արամ Գաբրիելյան «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ 3 Մեր երկրում ձևավորվել է իրավիճակ, երբ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացումը գրեթե ամբողջությամբ կախված է պետության կողմից սուբսիդավորումներից, դոտացիաներից  և սուբվենցիաներից: Այս փաստը, իհարկե, չի նպաստում հասարակության  ինքնակառավարման զարգացմանը և ինքնաբավությանը: Ավելին, նման պայմանները խոչընդոտում են հասարակական  նախաձեռնությունների, մասնավորապես՝ ներդրումային նախագծերի իրականացմանը: Անհրաժեշտ է փոխել [...]

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ. Նախագիծ

Արամ Գրիգորյան Համայնքային զարգացման ասոցիացիա ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ2 Սույն կանոնակարգը մշակվում է հանձնաժողովի անդամների ու նախագահի կողմից` հաշվի առնելով դրույթների արդար, հրատապ և անծախսատար կիրառումը: Դրույթների լրամշակումն ու փոփոխությունները հաստատվում են անդամների կողմից ընդունված որոշումների համաձայն` որի լիազորությունը տրված է վերջիններիս օրենքով: Ընդհանուր դրույթներ Հանրային ծառայությունների ոլորտում կարգավորումը պետական քաղաքականության մի մասն է, որի [...]

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն ՀԿ (ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1) Վերջին առնվազն երեսուն տարում միջազգային հարաբերությունների հիմնական թրենդը գլոբալ աշխարհակարգում ազգ-պետությունների դերակատարության աստիճանական նվազումն էր։ Միջազգային կազմակերպությունները, տրանսազգային խոշոր ընկերությունները և երկրագնդի առավել հարուստ անձանց կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամները երբեմն շատ ավելի մեծ ազդեցություն ունեին, քան առանձին պետություններ։ Տնտեսական փոխգործակցությունը հանգեցրել էր ապրանքների և [...]

«Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի սահմանադրական երաշխիքների ջատագովություն» ծրագիր

Սյուզաննա Սողոմոնյան Իրավաբանների հայկական ասոցիացիա ՀԿ ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ ԱԽ1 ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշմամբ հաստատվեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը։ Վերջինիս ռազմավարական նպատակների շարքում էր «Սահմանադրական բարեփոխումների անցկացումը»։ Ի կատարումն վերոնշյալ ռազմավարական նպատակի առաջին ուղղության՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2020 թվականի փետրվարի 12-ի N 181-Ա որոշմամբ ձևավորվել [...]