Նորություններ
«Թվային անվտանգության վերապատրաստում» թեմայով դասընթաց
Սույն թվականի սեպտեմբերի 29-ին ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը կազմակերպել էր «Թվային անվտանգություն» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի ցավակցական ուղերձը Ալեքսեյ Նավալնու մահվան կապակցությամբ
Երեւան, 19 փետրվարի 2024թ․ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը իր խորին ցավակցություններն է հայտնում ռուսաստանցի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ, բռնատիրության եւ կոռուպցիայի դեմ, հանուն ազատ եւ ժողովրդավարական Ռուսաստանի անխոնջ եւ ինքնազոհ պայքարող Ալեքսեյ Նավալնու հարազատներին, մտերիմներին, Ռուսաստանի ողջ ժողովրդավարական հասարակայնությանը։ Նավալնին զոհ գնաց Ռուսաստանում իշխող քրեաօլիգարխիկ բռնատիրական ռեժիմի, եւ համալրեց իրենց երկրի իրական [...]
Հակակոռուպցիոն պայքարի գլխավոր հենասյունը հակակոռուպցիոն կրթությունն է. կայացել է թեմային նվիրված ֆորում
2023 թվականի հունվարի 30-ին կայացել է Հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման հարցերին նվիրված ֆորում։ Ֆորումը կազմակերպվել և անցկացվել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից` ՀՀ արդարադատության նախարարության, ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ առաջին աշխատանքային խմբի համագործակցությամբ՝ «JUREMONIA. Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի շրջանակներում։ Միջոցառմանը բացման և ողջույնի խոսքերով հանդես են եկել Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը, [...]
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ տարեկան համաժողովը ընտրեց նոր համակարգող
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ տարեկան համաժողովը ընտրեց նոր համակարգող 20․12․2023թ․, ք․ Երևան Տեղի ունեցավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հերթական տարեկան համաժողովը, որը հետևել էր Բրյուսելում տեղի ունեցած ՔՀՖ տարեկան համաժողովին։ ՀԱՊ համաժողովը ընդունեց մի շարք կանոնադրական փոփոխություններ։ Դրանց թվում Կանոնադրության մեջ ամրագրվեց, որ ՀԱՊ-ը և նրա անդամները նպաստում են Հայաստանի՝ Եվրոպական Միությանն [...]
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ գործունեության մասին ՀԱՊ համակարգողի 2023թ․ տարեկան համառոտ հաշվետվություն
ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ գործունեության մասին ՀԱՊ համակարգողի 2023թ․ տարեկան համառոտ հաշվետվություն ՀԱՊ Համաժողովներ Մարտի 31 Մայիսի 25 Հունիսի 9 Հունիսի 24 Հուլիսի 18-ին ՀԱՊ-ը անցկացրեց իր համաժողովը «Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը նոր մարտահրավերների և հնարավորությունների պայմաններում» թեմայով։ Սեպտեմբերի 29 Դեկտեմբերի 20 ՀԱՊ պատվիրակության մասնակցություն նոյեմբերի 14-16 Բրյուսելում տեղի ունեցած ԱլԳ ՔՀՖ տարեկան համաժողովին, ինչպես նաեւ հունիս-հուլիս [...]
Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը՝ Երուսաղեմի Հայկական թաղամասի վերաբերյալ
26 նոյեմբերի 2023թ., Գյումրի-Երևան ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմը խստորեն դատապարտում է Իսրայելի հանդեպ Համասի իրականացրած ահաբեկչության ակտը և դրան հետևած՝ Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածի բնակելի թաղամասերի հումանիտար պաշարման և ոչ ընտրողաբար ռմբահարումները։ Երկուստեք գործողությունների հետևանքով սպանվել են հազարավոր իսրայելցի և պաղեստինցի խաղաղ բնակիչներ։ Տարածաշրջանում առաջացել է ծայրահեղ հումանիտար ճգնաժամ։ Մեր խորին ցավակցություններն ենք [...]
Վիդեո
Ադրբեջանն իր կուտակած զորքերը հետ է քաշել ՀՀ սահմաններից․ Ալիևը շանտաժ է անում, թե կնստի ՌԴ նավը
Հոկտ․ 13, 2023ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի մեկնաբանությունները Նոյյան Տապան լրատվամիջոցին: https://www.youtube.com/watch?v=fA4zJbN6_ro
Բաքուն չի հարձակվի, եթե Հայաստանում չլինեն ներքին խժդժություններ
Հոկտ․ 08, 2023ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի մեկնաբանությունները 1in.am լրատվամիջոցին: https://www.youtube.com/watch?v=9GR4Ov0F6Fw
Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Գրանադայից առաջ, առ այն, որ ՀՀ շրջադարձն անշրջելի է
Հոկտ․ 03, 2023 «Փողից ավելի շատ մեզ Եվրոպայից տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, հատկապես կառավարման տեխնոլոգիաներ», - ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հարցազրույցը 1in.am լրատվամիջոցին: https://www.youtube.com/watch?v=dh8KKr6K5Vg
Մեր մասին
ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) ստեղծվել է Քաղաքացիական հասարակության առաջին ֆորումի (2009թ.) հայաստանյան պատվիրակների նախաձեռնությամբ:
Վերջին Հայտարարություններ
subscribe to our
newsletter
Stay up to date with the EaP CSF Armenian National Platform activities (events, news, publications, opportunities and more).


