Նորություններ
ԱլԳ ՔՀ Ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանի ելույթը Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսում (CORLEAP)
ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի ղեկավար կոմիտեի անդամ Հովսեփ Խուրշուդյանը Քարտուղարության տնօրեն Անդրեա Ռայմոնդիի հետ միասին մասնակցեցին Արեւելյան գործընկերության Տեղական ինքնակառավարման մարմինների կոնֆերանսի (CORLEAP) հերթական՝ 14-րդ տարեկան հանդիպմանը, որն այս անգամ կայացավ Երեւանում։ ԱլԳ Քաղհասարակության ֆորումի Ղեկավար կոմիտեի անունից Հովսեփ Խուրշուդյանը հանդես եկավ ելույթով…..
“ԱԳ ՔՀՖ Հայաստանի Ազգային Պլատֆորմը դատապարտում է վրացական իշխանությունների բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ”
Հայաստանի Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱԳ ՔՀՖ) Ազգային պլատֆորմը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով վրացական իշխանությունների կողմից խաղաղ ցուցարարների դեմ կիրառված բռնի գործողությունները։ Խոր մտահոգությամբ և ցավով պլատֆորմը հետևում է վերջին օրերին եղբայրական Վրաստանում տեղի ունեցող բռնություններին, որտեղ իշխանությունները խաղաղ հավաքների դեմ կիրառել են անհամաչափ ուժ, ներառյալ՝ արցունքաբեր գազ, ջրային թնդանոթներ և ֆիզիկական բռնություններ։ [...]
ՀԱՊ ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ
ԱլԳ ՀԱՊ Քարտուղարությունը հայտարարում է ՀԱՊ անդամների համար ենթադրամաշնորհային հետազոտական ծրագրերի մրցույթ, որն իրականացվում է ԱլԳ ՀԱՊ Քարտուղարություն ՀԿ-ի եւ ԱլԳ ՔՀՖ Քարտուղարության միջեւ կնքած ենթադրամաշնորհային պայմանագրի շրջանակում։ Դիմումներն ընդունվում են ս.թ. հոկտեմբերի 15-ից։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ ս.թ. հոկտեմբերի 29-ը ներառյալ։ Մրցույթի արդյունքների ամփոփման ժամկետը սահմանված է մինչեւ ս.թ. հոկտեմբերի 31-ը։ Մրցույթի դրամաշնորհի չափը [...]
Շրջանառության հարկի բարձրացմանը և դրա բացասական ազդեցությանը Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման վրա։
Երևան, Հայաստան, 2024 թվականի սեպտեմբերի 19-ը ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի երկրորդ աշխատանքային խմբի նախաձեռնությամբ տեղի ունեցան հանրային լսումներ՝ նվիրված շրջանառության հարկի բարձրացմանը և դրա բացասական ազդեցությանը Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացման վրա։ Ողջույնի խոսքով հանդես եկավ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանը։ Քննարկման վարողն էր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ, ՔՀՖ ՀԱՊ [...]
Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի պլատֆորմը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեին նվիրված ֆորում
20 հունիսի, 2024 – Երևան, Հայաստան Այսօր Ժողովրդավարական քաղաքացիական և քաղաքական ուժերի հարթակը անցկացրեց Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեին նվիրված ֆորում։ Ֆորումը տեղի ունեցավ Երևանի Անի Պլազա հյուրանոցում: Միջոցառմանը մասնակցում էին ժողովրդավարական արտախորհրդարանական քաղաքական կուսակցությունների և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, ակտիվիստներ և Հայաստանի քաղաքացիական հասարակության այլ առաջնորդներ և ներկայացուցիչներ: Համաժողովին ներկա էին նաև Հայաստանում օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ [...]
ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունների արդյունքները
Տեղեկացնում ենք, որ ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու մրցույթի ընտրությունը տեղի ունեցավ ս․թ․ հունիսի 5-ին:
Քվեարկության արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ ստացած 8 կազմակերպությունների ներկայացուցիչներից առավելագույն միավորներ ստացած 4-ն ընդգրկվում են ՀԸԳՀ-ի քաղաքացիական հասարակության պլատֆորմում (հիմնական անդամներ), մյուս 4-ը համարվում են փոխարինող անդամներ:
Վիդեո
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ Հայաստան-Եվրոպա համաժողովին մասնակիցների հետ հարցազրոյցներ Նոյեմբերի 9-10, 2023, Բրյուսել
Ալիևի վրա Արևմուտքը ճնշում է գործադրում՝ Բրյուսելում բանակցություն տանելու համար․ ՀՀ-ն համաձայն է https://www.youtube.com/watch?v=bmhEOycwxcA Աշխարհը նոր պատերազմ և ագրեսիա ՀՀ-ի դեմ չի բացառում․ Արևմուտքը Բաքվին ճնշում է՝ բանակցության բերելու https://www.youtube.com/watch?v=cXS2-MwT5_A ՀՀ իշխանության աշխատանքը ԵՄ ինտեգրման ուղղությամբ ցածր եմ գնահատում՝ CEPA-ն արդյունավետ չի կատարվում https://www.youtube.com/watch?v=KSwetIyCF-0 Մոսկվան ամեն օր հայհոյում է քեզ, ՀՀ իշխանությո՛ւն․ չե՛ս կարող երկու [...]
Ուղիղ միացում Բրյուսելից 2023 -ի Նոյեմբեր 10․ մեկնարկում է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովը
Մեկնարկում է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովը ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ։ Ուղիղ միացում Բրյուսելից 2023 -ի Նոյեմբեր 10․
Հ1-ի լուրերի անդրադարձը ԵՄ մայրաքաղաք Բրյուսելում ընթացող «Հայաստանի ռազմավարական ապագան» Հայաստան-Եվրոպա համաժողովին:
https://www.youtube.com/watch?v=Rzcu1DvMKJk ԵՄ-ն հակված է ընդառաջ քայլ կատարել, եթե Հայաստանը ցանկանա. փորձագիտական քննարկում՝ Բրյուսելում Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան
Մեր մասին
ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) ստեղծվել է Քաղաքացիական հասարակության առաջին ֆորումի (2009թ.) հայաստանյան պատվիրակների նախաձեռնությամբ:
Վերջին Հայտարարություններ
subscribe to our
newsletter
Stay up to date with the EaP CSF Armenian National Platform activities (events, news, publications, opportunities and more).


