Նորություններ
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի գործընթացի չեղարկումը
Այս տարվա սեպտեմբերի 30-ին լրացավ երկու տարին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայ ժողովրդի լիակատար բռնագաղթեցման իրենց պատմական հայրենիքից, որտեղ նրանք անընդմեջ ապրել են վերջին 3000 տարիների ընթացքում: Այս աննախադեպ պատերազմական հանցագործությունը, որին նախորդել էր ինը ամսվա շրջափակումը եւ պաշարումը, որը հանգեցրել էր մարդասիրական ճգնաժամի եւ որը ուղեկցվեց հայկական մշակութային ժառանգության՝ ճարտարապետական հուշարձանների, եկեղեցիների եւ վանքերի ոչնչացմամբ……
ԵՄ արեվելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանի ազգային պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ ԱԳՆ-ում
2024 թվականի մայիսի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հյուրընկալել էր ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությանը։ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի ազգային համակարգող Էդգար Խաչատրյանի նախաձեռնությամբ և Բելգիայի Թագավորությունում ՀՀ դեսպան, Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար Տիգրան Բալայանի աջակցությամբ կայացած հանդիպման նպատակն էր հարթակի ներկայացուցիչներին տեղեկացնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերջին զարգացումների [...]
ԵՄ-ՀՀ «Համապարփակ եվ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի մաս կազմելու Մրցույթի հրավեր
ԵՄ-ՀՀ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ՀԸԳՀ 366-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական հասարակության պլատֆորմի (այսուհետ՝ Պլատֆորմ) հայաստանյան հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կազմի ձևավորման նպատակով ստեղծված Ընտրական հանձնաժողովը հրավիրում է թեկնածուներին մասնակցել Պլատֆորմի անդամության մրցույթին որպես հավակնորդ: Պլատֆորմի կազմում ընտրվելու իրավունք ունեն ՀԸԳՀ-ով սահմանված ոլորտներից որևէ մեկում վերջին 3 տարիների ընթացքում գործունեություն ծավալած և այդ ծրագրային թեմաներով [...]
ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը
Սույն թվականի ապրիլի 15-ին Երևան քաղաքում՝ Հոլիդեյ Ինն Էքսպրես հյուրանոցում, տեղի ունեցավ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) 2024-2026թ Հայաստանից պատվիրակ կազմակերպությունների ընտրությունը։ Հայաստանի ազգային պլատֆորմի (ՀԱՊ) գործող 42 պատվիրակ կազմակերպություններից ընտրությանը մասնակցեցին 38-ը։ Ընտրությունների արդյունքում ՀԱՊ 2024-2026թթ ՀԱՊ պատվիրակներ ընտրվեցին՝ Աշխատանքային խումբ 1 - ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, լավ [...]
Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի համաժողով՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման
Մարտի 28, 2024 թ․, Երեւան Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը եւ ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմը՝ չորս արտախորհրդարանական ընդդիմադիր ժողովրդավարական կուսակցությունների հետ համագործակցաբար ս․թ․ մարտի 28-ին Անի Գրանդ հյուրանոցում կազմակերպել էին Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հերթական համաժողովը՝ հանուն Հայաստանի եվրոպական ինտեգրման։ Բացման խոսքում ԱլԳ ՔՀՖ ՀԱՊ համակարգող Էդգար Խաչատրյանը կարեւորեց այն հանգամանքը, որ հերթական [...]
Հայաստանի քաղաքացիական հասարակության եւ ընդդիմադիր ժողովրդավարական քաղաքական ուժերի՝ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու հայտի ներկայացման շուրջ համախոհության մասին հայտարարություն
Մարտի 28, 2024 թ., Երեւան - Ողջունելով ս.թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանի՝ 504 կողմ ձայներով ընդունած Եվրամիության և Հայաստանի միջև կապերի խորացման մասին հատուկ բանաձևը, որը եվրահանձնաժողովին կոչ արվեց ամրապնդել և սերտացնել Հայաստան-ԵՄ հարաբերություններն և դիտարկել Հայաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը․ - Արձանագրելով, որ Հայաստանի ժողովրդի եվրոպական ձգտումներն այսօր առավել քան երբևէ ուժեղ են [...]
Վիդեո
Ուղիղ միացում Բրյուսելից 2023 -ի Նոյեմբեր 9․ մեկնարկում է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովը
Ուղիղ միացում Բրյուսելից 2023 -ի Նոյեմբեր 9․ մեկնարկում է «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» խորագրով համաժողովը ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. նոր մարտահրավերներ և անսահմանափակ հնարավորություններ
ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի Հոկտեմբերին տված հարցազրույցները հայկական լրատվամիջոցներին.
Հռոմի ստատուտը պետք է վավերացվի Գրանադայից առաջ, առ այն, որ ՀՀ շրջադարձն անշրջելի է: Հոկտ․ 03, 2023 «Փողից ավելի շատ մեզ Եվրոպայից տեխնոլոգիաներ են անհրաժեշտ, հատկապես կառավարման տեխնոլոգիաներ», - ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հարցազրույցը 1in.am լրատվամիջոցին: https://www.youtube.com/watch?v=dh8KKr6K5Vg Բաքուն չի հարձակվի, եթե Հայաստանում չլինեն ներքին խժդժություններ Հոկտ․ 08, 2023 ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային [...]
Պայմանագիրը խախտվել է․ ցանկացած պահի Երևանը կարող է դենոնսացնել այն․ Ռիսկերը ճիշտ գնահատենք
Հոկտ․ 28, 2023 "Տարածաշրջանային զարգացումները մեծ ռիսկեր եւ հնարավորություններ են պարունակում, որոնք պետք է կարողանալ գրագետ կառավարել։", - ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգողի հարցազրույցը Նոյյան Տապանին։ https://www.youtube.com/watch?v=Px2Gpvc-9dE
Մեր մասին
ԵՄ Արեւելյան գործընկերության (ԱլԳ) Քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) Հայաստանի ազգային պլատֆորմը (ՀԱՊ) ստեղծվել է Քաղաքացիական հասարակության առաջին ֆորումի (2009թ.) հայաստանյան պատվիրակների նախաձեռնությամբ:
Վերջին Հայտարարություններ
subscribe to our
newsletter
Stay up to date with the EaP CSF Armenian National Platform activities (events, news, publications, opportunities and more).


